տուն Հասարակություն Կրթություն Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով կկառուցվի 46 դպրոց․ նախարար (տեսանյութ)

Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով կկառուցվի 46 դպրոց․ նախարար (տեսանյութ)

268
0

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրում է․

«Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրն իրականացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային զարգացման հիմնադրամի կողմից՝ Ասիական զարգացման բանկի հետ կնքված վարկային պայմանագրի հիման վրա:

Ծրագրի շրջանակներում առաջնահերթ կկառուցվի առավել վտանգավոր 46 դպրոց, որոնք ընտրվել են հանրապետության ուժեղացման ենթակա 377 դպրոցներից:
Ներկայումս ընթացքի մեջ են 7 դպրոցների կառուցման աշխատանքները, որոնցից 2-ը` Նոր Խարբերդի թիվ 2 միջնակարգ դպրոցը և Կապանի թիվ 7 հիմնական դպրոցը, այս պահին գտնվում են ավարտական փուլում»: