Կանադացի երգչուհի Սելին Դիոնն անսպասելի հետաձգել է մի քանի համերգ։ Այս ընթացքում նա զբաղվելու է իր առողջությամբ և ընտանիքով։ Դիոնի ներկայացուցչի կողմից տարածված հայտարարության մեջ ասվում է, որ երգչուհին տառապում է մի հիվանդությամբ, որը հանգեցնում է կոկորդի բորբոքման։
Այս պատճառով նա հետաձգել է նախապես ծրագրավորված համերգները Լաս Վեգասում և Ասիայում։
Դիոնը նաև նշել է, որ մտադիր է ավելի շատ ժամանակ հատկացնել ամուսնուն, ով վերջերս ենթարկվել է վիրահատության․ հեռացվել է չարորակ ուռուցք։ «Ուզում եմ բոլոր ուժերս և էներգիաս տրամադրեմ ամուսնուս բուժմանը։ Դրա համար կարևոր է ազատ ժամանակը տրամադրել նրան և մեր երեխաներին։ Ուզում եմ նաև ներողություն խնդրել բոլոր իմ երկրպագուներից պատճառված անհանգստության համար։ Բոլորից շնորհակալ եմ սիրո և աջակցության համար», — ասել է երգչուհին։