տուն Լուրեր Սելիմի լեռնանցքում բուք է. խորհուրդ է տրվում երթևեկել՝ բացառապես ծայրահեղ դեպքերում

Սելիմի լեռնանցքում բուք է. խորհուրդ է տրվում երթևեկել՝ բացառապես ծայրահեղ դեպքերում

152
0

dzyun2

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ է Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը:

Սելիմի լեռնանցքում բուք է. խորհուրդ է տրվում երթևեկել՝ բացառապես ծայրահեղ դեպքերում:

Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Քյարքիի և Դիլիջանի ոլորանները, Արագածոտնի մարզում՝ Ապարան-Սպիտակ, Լոռու մարզում՝ Ստեփանավան-Վանաձոր, Սյունիքի մարզում՝ Սիսիան-Կապան, Շիրակի մարզում՝ Գյումրի-Աշոցք, Գյումրի-Ամասիա ճանապարհահատվածը:

ՀՀ բոլոր մարզերի ավտոճանապարհներին և Քյարքիի ոլորաններում առկա է մերկասառույց:

ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով և միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաս­տանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփան­ծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների և մինչև 30 տեղանոց միկրոավտոբուսների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here