Ամերիկյան դերասանուհի եւ երգչուհի Սելենա Գոմեսը դարձել է աշխարհի ամենահանրաճանաչ դեմքերից մեկը, չնայած նրան, որ մասնագիտական առումով նրան առանձնապես հաջողակ անվանել չի կարելի:
Հնարավոր է աղջկա հաջողության պատճառն է ակտիվ բարեգործական գործունեությունը` նա ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան է: Միգուցե, պատճառը մեկ այլ հանրաճանաչ երիտասարդի` Ջասթին Բիբերի հետ սիրային կապն է: Կամ Բիբերի երկրպագուների սպառնալիքներն ուղղված Սելենային: Այնուամենայնիվ, այսօր Սելենայի ասղտը շատ վառ է:
Նա հայտնի է ոչ միայն երաժշտական եւ հեռուստատեսային աշխարհում, այլեւ մոդայի ասպարեզում: Նրա լուսանկարները հայտնվում են լավագույն ամսագրերում, որոնցից մեկը 2012 թվականին երգչուհուն արժանացրեց Տարվա կին տիտղոսին: Լավագույն բրենդերը նրան առաջարկում են համագործակցություն, սակայն Սելենայի ընտրությունը կանգ է առել աշխարհահռչակ Adidas ընկերության վրա: Առաջիկա 3 տարիների ընթացքում Սելենան համագործակցելու է Adidas-ի հետ, հանդիսանալու է բրենդի ինչպես գովազդային դեմքը, այնպես էլ ոճաբանը: