Araratnews.am-ի տեղեկություններով՝ Սահմանադրական դատարանում վաղը քննվելիք «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի բանավոր քննությունը կարող է հետաձգվել:
Հիշեցնենք՝ նախագահ Արմեն Սարգսյանն այն ուղարկել էր Սահմանադրական դատարան՝ սահմանադրականությունը քննելու:
Սահմանադրական դատարանից փորձեցինք տեղեկության հավաստիությունը ճշտել, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին:
Տեղեկացնենք, որ օրենքի քննությանը ԱԺ-ից մասնակցելու է ԱԺ-ի իրավական ապահովման եւ սպասարկման պետ Կարեն Մովսիսյանը:
Սոնա Դավթյան