Այսօր Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մի շարք դրույթներ: ՍԴ այս որոշման կապակցությամբ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը AraratNews.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք սպասում էին նման որոշման, քանի որ դժվար է պատկերացնել որևէ երկրի բարձրագույն օրենսդրական մարմին, որը ակնհայտ հակասահմանադրական օրենքը ճանաչեր սահմանադրական.«Դժվար է պատկերացնել որևէ երկրի բարձրագույն օրենսդրական մարմին, որը ակնհայտ հակասահմանադրական օրենքը սահմանադրական ճանաչեր: Այդ որոշման մեջ կարող են թաքնված ձևակերպումներ լինեն և պարզվի, որ հանրությունը որոշակի դրույթների հետ կապված անհարկի ոգևորվել է։ Ես՝ ինքնս, բազմաթիվ հարցեր ունեմ բազմաթիվ ձևակերպումների հետ կապված,–ասել է Ն. Զոհրաբյանը,–բայց այն հիմնարար դրույթներից շատերը, որոնք ՍԴ–ն հստա՛կ ճանաչեց ՀՀ Սահամադրությանը հակասող, բավարար են, և քաղաքական պատասխանատվությունը ենթադրում ու պահանջում է, որ հենց այսօր ՀՀ կառավարությունը՝ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, ներկայացնի հրաժարական»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը: