ՀՀ Սահմանադրական դատարանում այս օրերին քննվում է Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը հակասահմանադրական ճանաչելու հարցը: Նշենք, որ մարտի 28-ին տեղի ունեցավ նշված գործով առաջին դատական նիստը: Երեկ նիստից հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:
Ինչպես քիչ առաջ Araratnews.am-ին հայտնեց ՍԴ մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը, դեռևս հայտնի չէ, թե երբ կհրապարակվի ՍԴ վերջնական վճիռը:
«Մենք նույնպես սպասում ենք»,- ասաց նա: