Այս պահին Սահմանադրական դատարանի դիմաց, խոստացվածի համաձայն, լուռ ակցիա է անցկացնում «Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնության լուռ ակցիան: Նշենք, որ ակցիային զուգահեռ ՍԴ-ի ներսում շարունակվում է պարտադիր կուտակային համակարգի մասին օրենքի քննարկումը:
Ինչպես տեղեկացնում է araratnews.am-ի լրագրողը, այս պահին ՍԴ-ի դիմաց հավաքված են ոչ միայն «Դ!եմ եմ» նախաձեռնության ներկայացուցիչները, այլ նաև բավականին թվով տարեց մարդիկ: Նշենք, որ ՍԴ-ի ամբողջ շենքը շրջապատված է ոստիկաններով: