Ազգային Ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Զուրաբյանը, կուտակային կենսաթոշակային օրենքի հետ կապված, վաղը Սահմանադրական Դատարանի կողմից կայացվելիք որոշումից ոչինչ չի ակնկալում:
Araratnews.am-ի հետ զրույցում նա ասում է, որ ակնկալում է որեւէ բան միայն ժողովրդից, նրա ակտիվությունից եւ ընդվզման չափից:
«Վստահ եղեք, որ իշխանության վերջնական որոշումն էլ է կախված լինելու միայն դրանից: Կարծում եմ, ընդհանուր առմամբ, վատ չէ, թեեւ եթե ավելի լավ համագործակցեինք, կարելի էր ավելի արդյունավետ ճնշումներ գործադրել: Նկատի ունեմ, եթե 4+1 ֆորմատը ավելի արդյունավետ համատեղ գործունեություն կարգավորեր, մենք շատ ավելի մեծ արդյունքների կհասնեինք, բայց այսքանից էլ շատ գոհ ենք, որովհետեւ ամենակարեւորն այն է, որ բոլորը պայքարող են իրենց պատկերացրածի սահմաններում»,-ասաց Զոհրաբյանը: