Երեկ՝ հունվարի 27-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 61-ամյա Հրանտ Նազարյանը և հայտնել, որ հունվարի 24-ին իր որդուն՝ 8-ամյա Ա. Ն.-ին, Երևանում հանձնել է նախկին կնոջը՝ Լոռու մարզի բննակիչ, 41-ամյա Աննա Ն.-ին, ով որդուն տեղափոխել է անհայտ վայր, և ինքը տեղեկություն չունի։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հ. Նազարյանը, ով աշխատում է ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր, ոստիկաններին հայտնել է, որ, իր կարծիքով, նախկին կինը իր տղային առևանգել է։
Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։