տուն Լուրեր «Սա օրենք չի, այլ թյուրիմացություն». նախաձեռնության անդամները շարունակելու են իրենց պայքարը

«Սա օրենք չի, այլ թյուրիմացություն». նախաձեռնության անդամները շարունակելու են իրենց պայքարը

129
0

576616_600644529992920_1130751247_n

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքին դեմ դուրս եկած քաղաքացիները չեն պատրաստվում դադարեցնել իրենց պայքարը` չնայած այն բանին, որ այսօր ՀՀԿ-ն տապալեց կուտակային կենսաթոշակների վերաբերյալ արտահերթ նիստը:

«Այսօրվա հավաքն ուղղակի մեր քայլերից մեկն էր, կարող էր այդ օրենքը հետաձգվել, բայց հիմա եթե չի հետաձգվում, որոշել ենք նորից  շարունակել մեր պայքարը: Օրենքի պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական է, էդ օրենք չի, այլ թյուրիմացություն է: Կարելի էր մի հատ պաստառ սարքել ու վրան գրել օրենք, թե սեւ հումոր»,- Araratnews.am-ին ասում է ՏՏ ոլորտի մասնագետ Հայկ Ավետիսյանը:

ՏՏ ոլորտի մասնագետները կարծում են, որ ՀՀԿ-ն նիստը բոյկոտեց, որպեսզի «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը չհետաձգվի մեկ տարով, որ մարդիկ չպայքարեն: Նրանք նշում են, որ 26 տոկոս եկամտային հարկը կազմում է իրենց աշխատավարձի 1/4 մասը, եւ եթե դրան ավելացվի աշխատավարձի 5-10 տոկոսի չափով կուտակումը կենսաթոշակային ֆոնդին, ապա դա կլինի մեծ բեռ, եւ աշխատավարձը զգալիորեն կնվազի:

Ըստ բողոքի ակցիայի մասնակիցների` «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը ծանր բեռ է լինելու իրենց ուսերին վարկային եւ այլ ֆինանսական պարտավորությունների կողքին: Նրանք վեր են հանել բոլոր այն կետերը, որոնք խնդրահարույց են օրենքում:

«22 կետանոց խնդիրները առաջ են քաշել նախաձեռնողները, դրանք բոլորը ճիշտ են: Բացի այդ, այսպես կոչված կենսաթոշակային բարեփոխման փաթեթը, որը ես չարեփոխում եմ անվանում, բերելու է մեր ապագա սերունդների եւ երկրի վատագույն վիճակի ձեւավորմանը»,- ասաց բողոքի ակցիային ներկա ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here