տուն Սպորտ Սա վերջին տարիների վատագույն Բարսելոնան է․ Ժոզե Մոուրինյո

Սա վերջին տարիների վատագույն Բարսելոնան է․ Ժոզե Մոուրինյո

352
0

640x360_Rivals_CHAMPIONS_CITY.v1387192644

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթի» — «Բարսելոնա» դիմակայությանը։

«Ավանդաբար «Բարսելոնան» «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղերում ֆավորիտ է համարվում, սակայն սա այն «Բարսելոնան» չէ, որը մենք տեսել ենք նախկինում։ Իհարկե, նրանք ունեն Մեսսի, նա յուրօրինակ խաղացող է, կան նաև այլ լավ խաղացողներ։ Սակայն սա վատագույն «Բարսելոնան» է վերջին շատ տարիների ընթացքում։ «Սիթին» հաղթանակի լավ հնարավորություն ունի», — ասել է Մոուրինյոն։ Այս մասին հաղորդում է iTV-ն։

Տեղեկացնենք, որ «Մանչեսթեր Սիթի» — «Բարսելոնա» խաղը կկայանա այսօր, Երեւանի ժամանակով 23.45-ին։