ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում համացանցային հաղորդագրության պատճեն է հրապարակել ու զուգահեռ գրել.
«ՍՈւՏ է… ամենայն հավանականությամբ ադրբեջանական հաքերների կողմից հայկական օգտահաշիվների միջոցով միտումնավոր ապատեղեկատվություն է տարածվում հայկական խմբերում, խնդրում եմ խուճապ հարուցող և ապատեղեկատվություն տարածող նմանատիպ գրառումներ նկատելիս տեղեկացնել խմբի ադմիններին և, իհարկե, ակտիվ հակամեկնաբանել…հետևեք պաշտոնական լրահոսին, մի տրվեք սադրանքներին»: