տուն Քաղաքական Միջազգային Սա պետական հեղաշրջում է. Վիկտոր Յանուկովիչ (տեսանյութ)

Սա պետական հեղաշրջում է. Վիկտոր Յանուկովիչ (տեսանյութ)

86
0

b532eb0e6f3806f66592696b69e77a76

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը վերջին շրջանում երկրում տեղի ունեցող իրադարձությունները պետական հեղաշրջում է համարում։

«Այն իրադարձությունները, որոնց ականատես եղավ մեր երկիրն ու ամբողջ աշխարհը, պետական հեղաշրջման վառ օրինակ է», — ասել է նա՝ UBR հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ այսօր մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ Յանուկովիչը հրաժարական է տվել, սակայն քիչ առաջ նրա խորհրդականը հայտարարել է, որ նախագահը հրաժարական չի տվել և շարունակում է կատարել իր պարտականությունները։