տուն Լուրեր Սա ուղղակի հուսահատ և անողնաշար բյուջե է.Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սա ուղղակի հուսահատ և անողնաշար բյուջե է.Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

220
0

RA NA session

 ԱԺ-ում դեռ շարունակվում է 2014 թվականի բյուջեի նախագիծը, որի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը.«ՀՀ կառավարությունը բյուջեի ուղերձը մշակելիս պգտագործել է հարվածային բառապաշարի մի հուժկու զինանոցˋզարգացնել, խթանել, բարձրացնել, հզորացնել, աջակցել, նպաստել, ապահովել, ամրապնդել, կատարելագործել, ընդլայնել, խորացնել,ներգրավվել, բարեփոխել, նախապատրաստել, մշակել, կարգավորել, որոշակիացնել, զորացնել, օժանդակել, հանրահռչակել նույնիսկ, ահա այն բառերը, որոնք դուք կհանդիպեք բյուջեի ուղերձում, սակայն այս բառերը բյուջեի նախագծին հնչեղություն չեն հաղորդում: Այդ փաստաթղթին ծանոթանալիս հարց է առաջանումˋգործունակ է արդյոք գործող կառավարությունը»,- նշել է Փաշինյանը: Ըստ նրաˋ բյուջեի նախագծում չկա նշված, թե ինչքան է աղքատությունը ՀՀ-ում ընթացիկ տարում և ինչքան է դառնալու այդ բյուջեի ծախսման արդյունքում:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօրվա Կառավարությունն իր գործունեության համար ունի արդարացումˋ ֆինանսատնտեսական ճգնաժամը.«Կայուն զարգացման ծրագիրը ընդունվել է 2008 թվականի հոկտեմբերի 30-ին, այն օրերին, երբ բոլոր լուրերը սկսվում և ավարտվում էին ֆինանսատնտեսական ճգնաժամի նոր տեղեկություններով, իսկ այդ ժամանակ երկրագնդի վրա մի մարդ կար երևի, որ ասում էր, ուշադրություն մի դարձրեք, ինչ ճգնաժամ ինչ բան, մի խոսեք դրա մասին, այդ մարդը Տիգրան Սարգսյանն էր: Իսկ հիմա այդ չխոսելու արդյունքները մենք տեսնում ենք»։ Վերջինս շարունակել է.«Թոշակները բարձրացնելու ենք 15 տոկոսով, ամեն երկրորդ բառը հիմա դա են ասում: Այդ բարձրացրած թոշակը կազմելու է 36,61.8 դրամ: Այդ բարձրացող գովական թոշակը նույնիսկ աղքատության գծին չի հասնում»,-հայտարարել է պատգամավորը: Նիկոլ Փաշիանյանն անդրադարձել է նաև ճանապարհներին տեղադրված արագաչափերին և տեսախցիկներին.«Այդ ինչի՞ց է, որ մենք շատ ենք վճարում, բայց բյուջե փող քիչ է մտնում, պատճառը պարզ է, որովհետև մամուլն ամեն օր գրում է, որ այդ փողերրը տնօրինում է Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը: Երեկ ֆինանսների նախարարն ասում է՝ սուտ է: Ասում եմ՝ ասա , ինչն է սուտ»:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը դեմ է քվեարկելու բյուջեի այս նախագծին.«Չեմ կարող կողմ քվեարկել մի փաստաթղթի, որտեղ հընթացս արձանագրվում է, որ զորակոչիկների թիվը պակասել է ու շարունակելու է պակասել, ծնելիության թիվը պակասել է ու շարունակելու է պակասել, աշակերտների թիվը պակասել է ու շարունակելու է պակասել, սա ուղղակի հուսահատ և անողնաշար բյուջե է»,- նշել է պատգամավորը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս նախագծի մեջ կա մի կետ, որը փոքրիկ լավատեսության նշույլ է պարունակում.«Այդ կետը այն է, որ կառավարությունը ռիսկերի մեջ հնարավոր է համարել ներքաղաքական անկայունությունը: Ճիշտ է ներքաղաքական անկայունությունը, անկեղծ ասած, այնքան էլ լավ բան չի, բայց երբ որ համատարած ճահճային վիճակ է, մարդիկ փորձում են հույս փնտրել այդպիսի տեղերում: Սա է պատճառը, որ հանրության շրջանում, Շանթ Հարությունյանի և նրա ընկերների գործողությունները շատ դրական արձագանք ստացան, որովհետև մարդիկ տեսնում են, որ այս իշխանությունն ու կառավարությունը փոփոխությունների բոլոր ճանապարհները փակում է, սա հատուկ պարտավորություն է դնում ընդդիմության վրա, նա պարտավոր է ժողովրդին հասցնել քաղաքական հաղթանակների»,- եզրափակել է Փաշինյանը:

Էմմա Պալյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here