տուն Լուրեր Սա ոստիկանական համակարգի անկում է. ցուցարարները ˋ Սարյան փողոցում տեղի ունեցածի մասին

Սա ոստիկանական համակարգի անկում է. ցուցարարները ˋ Սարյան փողոցում տեղի ունեցածի մասին

103
0

911-588x375

Սա ոստիկանական համակարգի անկում է: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասացին 2 օր առաջ Սարյան փողոցում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող ակտիվիստները:

«Մենք շատ ակցիաների ենք մասնակցել, բայց վերջին շրջանում ոստիկանների կողմից նման պահվածք չէր եղել: Սա անկում էր ոստիկանների համակարգի համար: Ոստիկանները կոնտակտի մեջ չէին մտնում ցուցարարների հետ: Ուղղակի անակնկալ էր սա մեզ համար: Սա նշանակում է, որ ոստիկանությունը հսկայական քայլ հետ է գնացել, եթե իրենք կարծում են, որ բարեփոխումներ են սկսել»,-ասաց ակցիայի մասնակից Արման Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ Սարյան փողոցում տեղի ունեցած ակցիային  ոստիկանները կազմել էին պատ և թույլ չէին տալիս, որ ակցիայի մասնակիցները իրենց բողոքն արտահայտեին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:

«Տեղի ունեցավ բռնի ուժի կիրառում, ոստիկանները արգելում էին ոչ միայն ցուցարարներին շարժվել, այլև քաղաքացիներին: Ոստիկաններն, առանց հիմնավորման, ոստիկանական մեքենա են նստեցրել ակտիվիստներին»,-ասում է Ավետիսյանը: 

Հանդիպմանը ներկա Արսեն Ադամյանը ասում է, որ պայքարը շարունակելու են և առաջիկայում ունենալու են նաև հանրային քննարկում այս թեմայով:

 

Լուսանկարը`  galatv.am-ի: