տուն Uncategorized Սա շատ ծանր հիվանդություն է, և մեր խնդիրն է շատ լուրջ վերաբերվել...

Սա շատ ծանր հիվանդություն է, և մեր խնդիրն է շատ լուրջ վերաբերվել դրան. Փաշինյան

211
0

 Կորոնավիրուսը շատ ծանր հիվանդություն է, և բոլորի խնդիրն է դրան շատ լուրջ վերաբերվել:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում:

«Լարված է իրավիճակը: Եվ ամեն ինչ անում ենք, որ ճգնաժամ չունենանք: Բայց հիվանդության առանձնահատկությունը նրանում է, որ ցավոք սրտի, շատ հիվանդներ, ովքեր ինտենսիվ բժշկական օգնություն են ստանում, մահանում են: Սա շատ ծանր հիվանդություն է, և մեր խնդիրն է շատ լուրջ վերաբերվել դրան»,-ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով կորոնավիրուսի երկրորդ ալիքին՝ նա նշեց, որ երկրորդ ալիքը հենց դա էր, երբ դեպքերի որոշակի նվազումից հետո կրկին արձանագրվում է դեպքերի այսպիսի աճ: «Պետք է առավելագույնն անենք այդ երկրորդ ալիքը հսկողության տակ պահելու համար: Եվ ուղիղ ուզում եմ ասել՝ կառավարության ջանքերն իհարկե առաջնային են, սակայն յուրաքանչյուր քաղաքացու անհատական պատասխանատվությունը շատ բան է որոշում»,-ասաց վարչապետն ու համոզվածություն հայտնեց, որ քաղաքացիները անհատական բարձր պատասխանատվություն կցուցաբերեն:

Հայաստանում հունիսի 1-ինժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 9492 դեպքորոնցից 3402 —նառողջացածԿորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5896 պացիենտԸնդհանուր առմամբկատարվել է  58 668 թեստավորումԸնդհանուր առմամբկորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 139 դեպք