Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ իր կուսակցությունը հաղթել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, որոնք կայացել են նախօրեին։ Մի քանի հարյուր խոշոր և փոքր քաղաքներում տեղի են ունեցել տեղի խորհուրդների, խորհուրդների ղեկավարների քաղաքագլուխների ընտրություններ։ Այս մասին հաղորդում է Hurriyet-ը։
«Դուք աջակցել եք ձեր վարչապետին, ես ձեզ անչափ շնորհակալ եմ», — ասել է Թուրքիայի կառավարության ղեկավարն Անկարայի կուսակցական գրասնեյակում։ «77 միլիոն մարդ պետք է իմանա, որ այսօր ծնվում է նոր Թուրքիան։ Սա նոր Թուրքիայի հարսանիքի օրն է», — ասել է վարչապետը։
Թուրքիայում քվեաթերթիկների 85 տոկոսի մշակման արդյունքում պարզ է դարձել, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստանում է ձայների մոտ 46 տոկոսը։ Ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության օգտին քվեարկել է 29 տոկոսը։ 15 տոկոս ձայն է հավաքվել Ազգայնական շարժման կուսակցությունը, իսկ քրդամետ «Խաղաղության և ժողովրդավարություն» կուսակցությունը՝ 4 տոկոս։
Մինչդեռ խոշոր քաղաքներում պայքարը շարունակվում է։ Անկարայի գործող քաղաքապետ, իշխող կուսակցության ներկայացուցիչ Մելիխ Գեյրեքը ստացել է ձայների 45,5%, նրա ընդդիմախոսը՝ Մանսուր Յավաշը՝ 43%-ը։ Նույն վիճակը Ստամբուլում է․ քաղաքապետ Քադիր Թոփբաշը, ով նույնպես Էրդողանի կուսակցությունից է, ստացել է ձայների 47%-ը, Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչ Մուստաֆա Սարըգյուլը՝ 41,2%-ը։
Հաշվարկը այս և մյուս քաղաքներում շարունակվում է, արդյունքները պարզ կդառնան առաջիկա ժամերին։