տուն Աշխարհ Սա մեր պատերազմը չէր, բայց մենք ունեցանք մեր հաղթանակի բաժինը

Սա մեր պատերազմը չէր, բայց մենք ունեցանք մեր հաղթանակի բաժինը

292
0
Սուրեն Սարգսյան

Քաղաքագետ և միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Սենատի կողմից բանաձևի ճանաչումն ու մեր հետագա քայլերը: Ի՞նչ տեղի ունեցավ.

1. Ընդունված բանաձևը օրենք չէ: Այն հայտարարություն է, չունի իրավաբանական պարտադիր ուժ, նախագահ Թրամփի ստորագրությանն էլ չի գնալու:
    

2. ԱՄՆ կոնգրեսի երկու պալատները Ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր ընդունեցին:
    

3. Նախագահն ու պետական պաշտոնյաները պարտավոր չեն կիրառել Ցեղասպանություն բառը:

Ինչո՞ւ հիմա.

1. Այսօր հակաթուրքական տրամադրությունները Վաշինգտոնում շատ ընդգծված են:
    

2. Թուրքերին պաշտպանելը անշնորհակալ գործ է:
    

3. Վետո կիրառած Սենատորների վրա կար լուրջ հանրային ճնշում, որն ավելի ուժեղ էր քան Սպիտակ Տան խնդրանքները: Դրա համար նրանք վետոն չվերահաստատեցին:
    

4. Հաղթանակի դափնիները բացառապես պատկանում են մեր համայնքին, երկու կազմակերպություններին:
   

  5. Թուրք-ամերիկյան հարաբերությունները երբեք այսքան վատ չեն եղել:

Սենց ասեմ. Սա մեր պատերազմը չէր, բայց մենք ունեցանք մեր հաղթանակի բաժինը:

Հ.Գ. Հիմա ժամանակն է աշխատելու Թրամփի հետ: