տուն Հասարակություն Առողջապահություն Սա մեր բոլորի հերթական քննությունն է մեր ժողովրդի և պատմության առջև. Արման...

Սա մեր բոլորի հերթական քննությունն է մեր ժողովրդի և պատմության առջև. Արման Բաբաջանյան (լուսանկար)

356
0
Արման Բաբաջանյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու զուգահեռ գրել.

«Արդեն մի քանի ամիս է դուք մի կողմ եք թողել ձեր անձնական հոգսերն ու ցավերը, հույզերն ու զգացմունքները և ապրում եք ձեր օգնության կարիքն ունեցող հազարավոր մարդկանց ցավով ու խնդիրներով:

Վերջին ամիսներին ձեր դժվարին աշխատանքի իրական գնահատականը փրկված կյանքերն են, ապաքինված հիվանդների ջերմագին ժպիտներն ու հոգուց բխած շնորհակալական խոսքերը:

Մենք ձեզ ենք վստահում մեր ամենաթանկը՝ առողջությունը։ Ձեր նվիրված աշխատանքի ու հոգատար վերաբերմունքի շնորհիվ այս օրերին հազարավոր մարդիկ վերագտնում են իրենց առողջությունը:

Համոզված եմ, որ, դուք հոգնած ու հյուծված այսուհետ ևս անմնացորդ նվիրումով շարունակելու եք կյանքեր փրկելու ձեր առաքելությունը՝ ամեն օր առողջություն պարգևելով մեր ծնողնրին, մեզ, մեր զավակներին՝ երջանկացնելով հազարավոր ընտանիքների:

Մեր նորագույն պատմությունը հիշում է բուժաշխատողների անձնուրացության բազմաթիվ դրվագներ, երբ թե տարերային աղետների ժամանակ, թե ռազմական գործողությունների բովում վտանգելով սեփական կյանքը դուք փրկում էիք մարդկային կյանքեր։

Սա մեր բոլորի հերթական քննությունն է մեր ժողովրդի և պատմության առջև։Վստահ եղեք, որ մենք գնահատում ենք ձեր անմնացորդ ու շնորհակալ աշխատանքը։

Այսօր բուժաշխատողների մասնագիտական տոնն է և մենք երախտապարտ ենք նրանղ՝ իրենց անձնուրաց ծառայության համար»։