տուն Հասարակություն Սա հանցագործություն է՝ առանց վաղեմության ժամկետի. Սոլովյովը՝ Հայոց ցեղասպանության մասին

Սա հանցագործություն է՝ առանց վաղեմության ժամկետի. Սոլովյովը՝ Հայոց ցեղասպանության մասին

930
0

Ռուս հայտնի լրագրող, հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյով այսօր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 105-րդ տարելիցի օրը հրապարակել է անմոռուկի լուսանկարը՝ որպես այդ ողբերգական իրադարձությունների գլխավոր խորհրդանիշ եւ մակագրել լուսանկարը.

«Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 105-րդ տարին է։ Հանցագործություն առանց վաղեմության ժամկետի»,- նկարին կից գրել է Սոլովյովը:

Հիշեցնենք, հեռուստահաղորդավարը բազմիցս է խոսել Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին եւ հայտարարել Հայաստանի նկատմամբ իր սիրո, հայերի նկատմամբ՝ հարգանքի  մասին: