Ես համարում եմ, որ սա ՍԴ-ի ճգնաժամի լուծում է և ողջունում եմ ԱԺ այս քայլը: Այս մասին լրոգրողների հետ զրուցում ասաց ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը` անդրադառնալով Սահմանադրական փոփոխություններին:
«Ես համարում եմ սա ՍԴ-ի ճգնաժամային լուծում: Պատմականությունն այն է, որ առաջին անգամ ԱԺ-ն հանդես գալով սահմանադրի անունից Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելով` այդ փոփոխությունը նվիրել է հենց ՍԴ-ին՝ դրանով ընդգծելով հենց ՀՀ ՍԴ կարևորությունը պետական մարմինների համակարգում և այն դիտելով որպես առաջնային ճգնաժամ, որը ենթակա էր լուծման:
Հարցին, թե ինչն է պատճառը, որ Վահե Գրիգորյանը մեկ տարի չի ներկաացել աշխատանքի և ստացել, Գրիգորյանը նշեց, որ որպես դատավոր դա իր ապրուստի միջոցն է և աշխատանքի չի ներկայացել ոչ իր մեղքով։ Վերջինս նշեց, որ այսօրվանից հետո մասնակցելու է նիստերին։
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում: