տուն Լուրեր Սա կառավարության վերաբերմունքն է ԲՀԿ-ին

Սա կառավարության վերաբերմունքն է ԲՀԿ-ին

215
0

TH_Naira-Zohrabyan  1111111111111

 

 

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Էլինար Վարդանյանի, Նաիրա Զոհրաբյանի և Վահե Հովհաննիսյանի ներկայացրած խորհրդային տարիներին ավանդների փոխհատուցման մասին օրինագծի վերաբերյալ օրինագծին: Այսօր խորհրդարանական մեծամասնությունը դարձյալ դեմ է քվեարկել այդ օրնագծին։ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ իրենց խմբակցության ներկայացրած օրինագծերին հետևողականորեն բացասական եզրակացություն տալը հստակ քաղաքական մոտեցում է։ «Սա ԲՀԿն ընկալում է այս կառավարության կողմից հստակ քաղաքական մոտիվացիա մեր խմբակցության նկատմամբ։ Այն գործառույթը, որը դուք որպես ավանդների փոխհատուցում եք ներկայացնում, ուղղակի խայտառակություն է։ Նման մոտեցումը հստակ քաղաքական վերաբերմունք է ԲՀԿ խմբակցության հանդեպ»,–հայտարարել է Ն. Զոհրաբյանը։

 

Այդուհանդերձ, 47 կողմ, 61 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԲՀԿ–ի օրինագիծը ԱԺ–ն մերժել է։

 

 

 

Էմմա  Պալյան

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here