տուն ժամանց Սա իմ կյանքի ամենալավ, ամենաներդաշնակ տարեդարձն էր. Քիմ (լուսանկարներ)

Սա իմ կյանքի ամենալավ, ամենաներդաշնակ տարեդարձն էր. Քիմ (լուսանկարներ)

597
0

Ինչպես երեկ հայտնել էինք, հոկտեմբերի 21-ին ամերիկյան հեռուստաաստղ և գործարար Քիմ Քարդաշյանը նշեց իր տարեդարձը: Այս մասին Քիմը տեղեկացրել էր իր Instagram-յան էջում՝ հրապարակելով լուսանկարներ տոնական օրից:

Հայտնի աստղը ավելի ուշ դարձյալ իր միկրոբլոգում կիսվել է տպավորություններով, թե  ինչպես է նշել իր 39-ամյակը:

«Սա իմ կյանքի ամենալավ, ամենաներդաշնակ տարեդարձն էր: Հանգստյան օրերը անցկացրեցի իմ հրաշալի ընկերների հետ, իսկ երեկոյան ընտանիքս անակնկալ ընթրիք էր կազմակերպել: Տոնական ընթրիքին ներկա էր նաև մայրիկս: Ընթրիքը սպասարկվեց և մատուցվեց իմ սիրած հայկական ռեստորանի կողմից»:

Ամերիկյան աստղը նաև ավելացրեց, որ «հրաշալի» նվերներ է ստացել ամբողջ ընտանիքից, և նրա ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, ընտանիքի անունից 1 միլիոն դոլար է նվիրել Միացյալ Նահանգներում դատական ​​բարեփոխումների վրա աշխատող բարեգործական հիմնադրամներին:

araratnews.am-ը ավելի վաղ հաղորդել էր նաև Քիմ Քարդաշյանի Հայաստան կատարած այցի մասին, երբ Քարդաշյանը հայրենիք էր եկել WCIT-2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համագումարին մասնակցելու համար ու նաև մկրտվել Էջմիածնում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here