«Ցրտերն ընկնում են. գազի բարձրացած սակագնի պատճառով այս ձմեռ ժողովուրդը բնակարանները տաքացնելու համար շատ ավելի մեծ գումար է վճարելու, առանց այն էլ չեղած ու սուղ բյուջեից՝ ստիպված լինելով կրճատել առաջին անհրաժեշտության այլ ծախսեր, կամ մեծացնելով պարտքերի՝ «սեւ տոկոսների» ցուցակը: Գազի սակագնի բարձացումը ամռան ամիսներին այդքան զգալիորեն չէր զգացվում, իսկ ձմռանը ուղղակիորեն խփելու է ժողովրդի մեջքին: Արդեն մի քանի ամիս բնակչությունը գազի սակագինը վճարում է բարձրացած սակագնով, բայց, ինչպես պարզվում է, մինչ օրս բարձրացման վերաբերյալ «ՀայՌուսգազարդի» հետ պայմանագիր չկա: Այդ դեպքում՝ ինչի՞ հիման վրա է ժողովորդը վճարում այդ բարձրացված գինը…Սա ոչ այլ ինչ է, քան բնակչության բացահայտ թալան ու պետական հանցագործություն…Հերթական հանցագործությունը ավազակապետերի ու ավազակների կողմից, որոնց ուշք ու միտքը միայն ամեն գնով թալանելն է…»
Համլետ Կիրակոսյանի facebook-ի էջից