Այս պահին Ազատության հրապարակում շարունակվող «Դեմ եմ կուտակային կեսնաթոշակային համակարգին» քաղաքացիական նախաձեռնության մեկնարկած բողոքի ակցիային ելույթով հանդես եկավ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա պետական ռեկետի օրենք որակեց Կուտակային կենսաոշակների մասին օրենքը:
«Կապ չունի դուք հավատում եք 20-30 տարի հետո կստանաք արժանապատիվ թոշակ, թե ոչ: Սա բացահայատ ռեկետ իրագործելու օրենք է ամենաբարձր մակարդակով: Ինչքան պիտի արհամարհենք, նվաստացնենք ու չսիրենք սեփական ժողովրդին, որ հասցնենք այս վիճակին: Սա ցինիզմը որակելը շատ մեղմ գնահատական է: Սա մեր պայքարի առաջին քայլն է: Սիրելի ժողովուրդ ինձ ոգեւրուոմ է, որ այստեղ համախմբվել են այն քաղաքական ուժերը, ովքեր գտնում են, որ այսպես շարունակել չի կարելի: Սա միասնական պայքարի առաջին քայլն է, մենք կարող ենք հաղթել միասին»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Ակցիային հավաքված քաղաքացիները սկսեցին վանկարկել «Սերժիկ հեռացիր», «Մենք ենք տերը մեր երկրի»: