տուն Լուրեր Սա «ախմախություն» է. Հրանտ Բագրատյան

Սա «ախմախություն» է. Հրանտ Բագրատյան

199
0

Հրանտ-Բագրատյան
«Հարգելի պատգամավորներ ուզում եմ տեղեկացնել, որ «Դեմ Եմ» նախաձեռնող խումը և ոչ իշխանական կուսակցությունները մարտի 22-ին հանրահավք են հրավիրել Ազատության հրապարակում»,-Ազգային Ժողովի իր ելույթի սկզբում նշեց պատգամավոր Հրանտ Բագրատյանըˋ ավելացնելով, որ իրենք նպատակ ունեն այն դարձնել ծավալուն և շարունակական շարժում մինչև Սահմանադրական դատարանի որոշումը:
Հրանտ Բագրատյանը անթույլատրելի համարեց այն հանգամանքը, որ իշխանությունները փորձում են 45 տարի գումար վերցնել, սակայն վճարել ութ տարի: Այս կապակցությամբ պատգամավորը նկատեց, որ տարիքային շեմը հազիվ է անցնում 71 տարեկանը.«Մենք հարյուր անգամ ձեզ ասել են, որ եղբայր մի արեք նման բան: Անթույլատրելի է նման մոտեցումը: Ինչու եք մարդկանցից վերցնում 45 տարի և պատրաստվում վճարել միայն վեց տարի: Անթույլատրելի է նման բան անելը: Նման բան չկա աշխարհում, եթե կա բերեք կոխեք աչքներս: Սա ձեր լեզվով ասած «ախմախություն» է»,-ասաց պատգամավորը: