Անընդհատ կրկնվող սարսափ երազները առողջական լուրջ խնդիրների նշան են: Այս մասին են վկայում Clinical Sleep Medicine գիտակա ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները: Հաղորդում է the Daily Mail-ը:
Բանն այն է, որ գիտնականները պարզել են, որ մանկական տարիքում սարսափ երազները զգուշացնում են հոգեկան խանգարումների մասին, որոնք կարող են դրսևորվել ավելի ուշ: Վերլուծելով 2-7 տարեկան 6800 երեխաների «երազների բովանդակությունը»` նրանք եկել են եզրակացության, որ ովքեր սարսափ երազներ են տեսնում պատանեկության տարիներին՝ 3,5 անգամ ավելի հաճախ են տառապում տեսողական կամ լսողական հալյուցինացիաներից:
Հետազոտությունն արել են Սաուդյան Արաբիայի Սլ-Սաուդ թագավորի անվան համասարանի գիտնականները, որոնք սարսափ երազները նաև կապում են ափնոեի` շնչառության հանկարծակի դադարի հետ, ինչը հանգեցնում է ուղեղի թերսնուցման: Նրանց կարծիքով` սարսափ երազները կարող են վկայել նաև սիրտ-անոթային հիվանդությունների մասին: Այդպիսի մարդիկ երեք անգամ ավելի հաճախ են ունենում առիթմիա: