Չինական Ժենջյանգ նահանգի Լինհայ քաղաքի իշխանութոյւնները հրապարակել են տեսանյութ և լուսանկար, որոնց վրա պատկերված է, թե ինչ ծանր վթարներ են լինում քաղաքի խաչմերուկներից մեկում։
Մասնավորապես, տեսանյութում երևում է, թե ինչպես է փոքր բեռնատարը բախվում ավելի մեծ մեքենայի հետ, ինչի հետևանքով փոքրի երկու ուղևորները դուրս են թռչում մեքենայի դիմապակու կոտրվելուց հետո։ Բանն այն է, որ փոքր բեռնատարի վարորդն անտեսել էր կարմիր լույսը։
Այս բախման հետևանքով մեքենայից դուրս թռչած ուղևորները տեղում մահացել են։