Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Ուրալն» այլևս նոր գլխավոր մարզիչ ունի: Այդ պաշտոնում ռուսաստանցի անվանի մասնագետ Ալեքսանդր Թարխանովին նշանակելու մասին տեղեկությունը հաղորդել է Twitter-ում Եկատերինբուրգի թիմի պաշտոնական բլոգը:
Այս պաշտոնում Թարխանովը փոխարինել է Օլեգ Վասիլենկոյին: Ավելի վաղ Թարխանովը զբաղեցնում էր մերձմոսկովյան «Խիմկիի» գլխավոր մարզչի պաշտոնը: