տուն Լուրեր «Սարդարապատ»-ի թանգարանի տնօրենը ծեծել է աշխատակիցներին. ՊՆ-ն հերքում է

«Սարդարապատ»-ի թանգարանի տնօրենը ծեծել է աշխատակիցներին. ՊՆ-ն հերքում է

342
0

1387181988,3102ԳԱԼԱ-ն երեկ հրապարակել էր տեղեկություն, համաձայն որի Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանը վիճաբանել է թանգարանի աշխատակցուհիների հետ, որից հետո նրանցից երկուսին շտապ բուժօգնության մեքենաներով տեղափոխել են հիվանդանոց: ԳԱԼԱի աղբյուրների փոխանցմամբ՝ տեղի է ունեցել նաեւ ծեծկռտուք: Եվ ոչ միայն տնօրեն Կարեն Արիստակեսյանը, այլ նաեւ թանգարանի մեկ այլ աշխատակցուհի Վարդիկը, որի մասին թանգարանում խոսում են, որ Կարեն Արիստակեսյանի ընկերուհին է, ֆիզիկական բռնության են ենթարկել 50-ամյա եւ 60-ամյա աշխատակցուհիներին: Նրանք արդեն երրորդ օրն է՝ գտնվում են Արմավիրի բժշկական կենտրոնում եւ ստացիոնար բուժման են ենթարկվում:

ՀՀ ՊՆ-ն սակայն հերքում է տեղեկությունը: ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց.

«Դա չի համապատասխանում իրականությանը: Մանրամասներ չեմ կարող ձեզ հաղորդել, որովհետեւ ինչ- որ մի միջադեպ չէ, որ արժե չգիտեմ ինչ սարքել: Միջադեպ է տեղի ունեցել, կոլեկտիվ է, կոլեկտիվի մեջ ինչ -որ բաներ կարող է  եղած լինել, ինչը չեմ կարծում` որեւէ կոլեկտիվում եղած չլինի: Գիտենք, որ այդ հարցում զբաղվում են համապատասխան մարմինները, այլեւս մեկնաբանության կարիք չկա: Նման բան տեղի չի ունեցել՝ ինչպես ներկայացված էր»: ԳԱԼԱ-ի այն հարցին, թե սա արդյո՞ք նշանակում է այն, որ Ա. Հովհաննիսյանը հերքում  է նաեւ թանգարանի երկու աշխատակցուհիների հիվանդանոցում գտնվելու փաստը, ՊՆ խոսնակը պատասխանեց.

«Ես չեմ ճանաչում, այդ երկու կանայք կարող է  լինեն հիվանդանացում ուրիշ նպատակով, կարող է  իրենք հիվանդ են, գնացել են հիվանդանոց, ես ի՞նչ իմանամ: Դա մեկ եւ հետո քանի որ համապատասխան կառույցները զբաղվում են այդ մարդկանց հիվանդանոց գնալու հետեւանքով, արդյունքը` ճիշտն ու սխալ իրենք կգնահատեն»:

Մանրամասները` galatv.am — ում

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here