տուն Լուրեր Սարգսյան-Պուտին հեռախոսազրույցն արտահայտում է հայ-ռուսական վասալային հարաբերությունները

Սարգսյան-Պուտին հեռախոսազրույցն արտահայտում է հայ-ռուսական վասալային հարաբերությունները

136
0

Serj-Putin

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ խոսելով Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույցի մասին, ասաց.

«Ես կարծում եմ, որ ժողովրդի կողմից չընտրված նախագահի ու պարոն Պուտինի հեռախոսազրույցը արտահայտում է այդ ուղղահայաց վասալային հարաբերությունը, որով ՌԴ-ն նայում է Հայաստանի վրա և նաև Հայաստանի իշխանությունների ինքնագնահատականը: Կարծում եմ, որ այդ հեռախոսազրույցի բովանդակությունը չի բխում Հայաստանի շահից, ժամանակավրեպ է և արժեր իմ կարծիքով գոնե արտաքին չափումներով մի քանի բանի մասին մտածել»: Ըստ «Ժառանգության» առաջնորդի՝ Հայաստանն առաջին հերթին ընդուներ Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանությունը:

«Լավ կլիներ, որ Հայաստանի իշխանությունը թեկուզ դե ֆակտո ընդուներ Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանությունը, և ոչ թե հրճվի, որ հերթական ինչ-որ գործող նախադեպ է լինելու կամ չի լինելու: Հենց Արցախն է, որ հակակայսերական պայքար դարձավ և այնտեղ մեր դիմաց կային թե ադրբեջանցիներ, թե ՆԱՏՕ-ի զենքեր, թե ռուսական բանակ, թե ուկրաինացի վարձկաններ: Լավ կլիներ, որ Հայաստանի դե ֆակտո ղեկավարները մտածեին Հայաստանի շահերի մասին: Հայաստանը տակավին ՀԱՊԿ-ի անդամ է, բայց մենք չենք օգտագործում մեր ներկայությունն այնտեղ՝ որոշումների վրա ազդելու մեր հնարավորությունը»,- ասաց նա: