Այսօր Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ուշագրավ գրառում է կատարել Twitter-ի իր էջում` նշելով, որ մարտի 23-25-ին հնարավոր է Սերժ Սարգսյան — Իլհամ Ալիև հանդիպումը:
«Սպասում եմ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և արտգործնախարարների հանդիպմանը Հաագայում՝ Միջուկային անվտանգության գագաթնաժողովի ժամանակ», — գրել է ամերիկացի դիվանագետը: