տուն Լուրեր Սարգսյանների առեղծվածը

Սարգսյանների առեղծվածը

105
0

asrseydruyrtyrty

Հայաստանի երրորդ հանրապետության 12 վարչապետերից 5-ը ունեն նույն ազգանունը՝ Արմեն Սարգսյան, Վազգեն Սարգսյան, Արամ Սարգսյան, Սերժ Սարգսյան, Տիգրան Սարգսյան:

Ասում են, թե առաջին նախագահը Արմեն Սարգսյանին պատրաստում էր որպես իր գործի շարունակող, սակայն նրա ու Վազգեն Սարգսյանի միջև եղած արժեհամակարգային տարբերություններն ի վերջո բերեցին Արմեն Սարգսյանի նեղանալուն ու նորից Բրիտանիա վերադառնալուն: Նա Բրիտանիայում ՀՀ դեսպանն է, արքայական ընտանիքի ամենամտերիմ անձանցից մեկը:

Վազգեն Սարգսյանը զոհ գնաց դավադիր գնդակներին հենց ԱԺ-ում: Նրա հարյուրավոր կիսատ մնացած ծրագրերն այդպես էլ շարունակող չունեցան:

Արամ Սարգսյանը կառավարեց շատ կարճ: Եղբորˋ Վազգեն Սարգսյանի սպանությունից հետո նրան առաջարկեցին վարչապետի պաշտոնը: Ասում են, թե երկրորդ նախագահը լուծելով մի քանի կարևոր հարցեր, հատկապես Վազգենի մարտկան ընկերների հետ, անիմաստ գտավ Արամ Սարգսյանին պահել այդ պաշտոնում:

Սերժ Սարգսյանը ևս կարճ պաշտոնավարեց որպես վարչապետ: Նա վարչապետ դարձավ ամենաերկարակյաց վարչապետիˋ Անդրանիկ Մարգարյանի հանկարծամահ լինելուց հետո:

Տիգրան Սարգսյանը երկրորդն էր իր կառավարման տարիների երկարությամբ: Նրա հրաժարականը շատերի համար անակնկալ էր: Տիգրան Սարգսյանը պատմության մեջ մնաց շատ սկանդալային ու պարադոքսալ քայլերով ու արտահայտություններով: Նա եղած վարչապետերից միակն է, որ հարբած կանգնեց բարձրախոսի առաջ ու խնդիրներ առաջացրեց ինքն իր համար: