Ինչպես տեղեկացրել էինք, այսօր Վիեննայում կկայանա Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը, որտեղ քննարկվելու են հարցեր` կապված ղարաբաղյան խնդրի հետ:«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանի կարծիքով Ալիև-Սարգսյան հանդիպումն անմիջական կապ ունի ՀՀ ՄՄ անդամակեցու որոշման և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի`Հայասատան այցի հետ:«Այդ կապն անժխտելի է, մյուս կողմից էլ տեսանելի է, որ ամերիկյան կողմը չի ցանկանում այլևս ռուսական կողմին թողնել Ղարաբաղի հարցով միջնորդությունները, ԱՄՆ արդեն չի ցանկանում թույլ տալ, որ ղարաբաղյան հարցը շահարկվի միայն Ռուսաստանից կողմից»,-նշել է Ստոյպա Սաֆարյանը: Araratnews.am-ի թղթակցի այն հարցին, թե ինչ սպասելիքեր կան այս հանդիպումից, հնարավո՞ր է, որ որոշ հարցերի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերվեն, Սաֆարյանը պատասխանել է.«Բացառված է, Ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին խոսք անգամ լինել չի կարող, քանի որ բարենպաստ պայմաններ դրա համար այսօր չկան: Չի կարող կոնֆլիկտը լուծվել այս չափազանց վատ մթնոլորտում, կողմերի դիրքորոշումները տրամագծորեն հակառակ են,այնպես որ, այս հանդիպումից հետո սպասել որևէ հարցի լուծման՝ պետք չէ»,-նշել է Ստյոպա Սաֆարյանը: « Հնարավո՞ր է Սերժ Սարգսյան և Ալիև հանդիպումից հետո Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան ուրիշ ընթացք ստնա կամ փոխվի օրակարգը, ինչպես նշում են որոշ վերլուծաբաններ» հարցին Սաֆարյանը պատասխանել է.«Չեմ կարծում, որովհետև Պուտինի այցը կապված է ՄՄ անդամակցության հետ և ես վստահ եմ, որ նա գալիս է Հայաստան, որովհետև ինքն էլ վստահ է, որ Սերժ Սարգսյանի հետ ստորագրելու է ՄՄ Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզը, այնպես, որ Վլադիրմիր Պուտինը նախատեսվածի նման կգա Հայաստան»,-եզրափակել է Ստյոպա Սաֆարյանը:
Էմմա Պալյան