տուն Uncategorized Սարգիս Ադամյանը վիրահատվել է

Սարգիս Ադամյանը վիրահատվել է

158
0

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և գերմանական «Հոֆենհայմ»-ի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը վիրահատվել է:

Վիրահատել են Ադամյանի աջ կոճը: Ֆուտբոլիստը սոցցանցերում շնորհակալություն է հայտնել երկրպագուներին աջակցության համար և վստահեցրել, որ վիրահատությունը հաջող է անցել:

Ինչպես հայտնում են մարզական աղբյուրները, Ադամյանը վերջին շրջանում բաց էր թողնում «Հոֆենհայմ»-ի հանդիպումները: Նա մինչ այս մասնակցել է 16 խաղի և դարձել է 6 գոլի հեղինակ: