տուն Հասարակություն ՍԱՏՄ-ն դադարեցնում է թղթային կրիչներով դիմումների և այլ գրությունների ընդունումը

ՍԱՏՄ-ն դադարեցնում է թղթային կրիչներով դիմումների և այլ գրությունների ընդունումը

213
0

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի վարակի տարածման վտանգը և ելնելով շփումների սահմանափակման անհրաժեշտությունից, վարակի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակներում՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի բոլոր կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումները (մարզային կենտրոններ, սահմանային հսկիչ կետեր) 2020թ. մարտի 26-ից առժամանակ դադարեցնում են քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից դիմումների, հարցումների, բողոքների, հաղորդումների և (կամ) այլ գրությունների առձեռն (թղթային) տարբերակով ընդունման գործընթացը։ Այս մասին հայտնեցին ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին հասցեագրվող վերոնշյալ փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել առցանց եղանակով՝ «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի»՝ e-request.am-ի, կամ ներքոնշյալ էլ-փոստերի միջոցով՝

Մարզային կենտրոններ

Սահմանային հսկիչ կետեր