տուն Քաղաքական Միջազգային «Սատանան» հաջողությամբ երկինք է բարձրացել

«Սատանան» հաջողությամբ երկինք է բարձրացել

109
0

4.1.1Ռուս-ուկրաինական РС-20 «Դնեպր» կոնվերսիոն հրթիռակիրը (ՆԱՏՕ-ի դասակարգմամբ՝ SS-18 «Սատանա») հաջողությամբ մեկնարկել է Հարավային Ուրալում գտնվող «Յասնի» մեկնարկային կայանից՝ իր հետ տանելով 17 երկրների 33 փոքր արբանյակներ:

Հրթիռը մեկնարկել է ստորերկրյա հորանային մեկնանցքից: 33 տիեզերական արբանյակների անջատումը կատարվելու է թռիչքից 15 րոպե հետո և ընթանալու է փուլային ձևով՝ մի քանի վայրկյան տարբերությամբ:

«Սատանան» ռուս և ուկրաինացի մասնագետների կողմից ստեղծվել է ոչնչացման ենթակա Р-36М և Р-36М2 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների հիմքի վրա: Այն նախատեսված է շուրջ 3,7 տոննա օգտակար բեռը (արբանյակների խմբի) 300-ից 900 կիլոմետր բարձրության վրա հասցնելու համար: