տուն Քաղաքական Սատանայի փաստաբան լինելը միակ Ձեր կարգավիճակն է եղել. Ալեն Սիմոնյանը՝ Հրայր Թովմասյանին

Սատանայի փաստաբան լինելը միակ Ձեր կարգավիճակն է եղել. Ալեն Սիմոնյանը՝ Հրայր Թովմասյանին

378
0

ԱԺ-ում ընթանում է ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ հարցի քննարկումը: Ելույթով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա անհարգալից համարեց Հրայր Թովմասյանի բացակայությունը ԱԺ քննարկմանը:

«Պարո՛ն Թովմասյան, Դուք Սահմանադրական դատարանը չեք, Դուք ընդամենը մեկ անդամ եք այդ դատարանի: Մի՛ վերագրեք Ձեզ այդ ողջ դատարանի ֆունկիցան»,- անդրադառնալով Թովմասյանի հայտարարությանը՝ ասաց Սիմոնյանը:

Ի պատասխան Թովմասյանի այն խոսքին, որ սա քաղաքական որոշում է, ԱԺ փոխնախագահը շեշտեց, որ ընդամենը մեկ հարցի շուրջ է քննարկում եղել, որից հետո Թովմասյանի որոշումը հասկանալու համար ընկել են «կոֆե, բաժակ նայողի մոտ», որ հասկանան՝ ինչ է գրել:

Ինչ վերաբերում է Սահմանադրության մասին օրենքին. «Էտ դուք եք գրել էտ օրենքը, ձեր վրով: Գրել եք այդ օրենքը, որ դառնաք ՍԴ անդամ-նախագահ, որ Սերժ Սարգսյանը Ձեզ նշանակի»:

Սիմոնյանը շեշտեց, որ Թովմասյանը վստահություն չի վայելում, որովհետև Սերժ Սարգսյանի համար Սահմանադրություն է գրել, որ Սերժ Սարգսյանը վերարտադրվի ու հետո վարձահատույց լինի:

«Գրել եք, որ նա չկա, ով ինձ նշանակել է: Այո՛, նա չկա, բայց նա չի է նշանակում, ԱԺ-ն է նշանակում: Այո՛, նա չկա, ու Դուք գնալու եք իր ա հետևից: Սատանայի փաստաբան լինելը միակ Ձեր կարգավիճակն է եղել նախորդ իշխանության տարիներին: Դուք եղել եք իրա փաստաբանը,- ասաց Սիմոնյանը՝ կրկնելով,- Դուք վստահություն չեք վայելում պարո՛ն Թովմասյան»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here