տուն Հասարակություն Իրավական Սասուն Խաչատրյանը Հայկ Հարությունյանին չի ստիպել ցուցմունք տալ․ տեղակալը հերքում է

Սասուն Խաչատրյանը Հայկ Հարությունյանին չի ստիպել ցուցմունք տալ․ տեղակալը հերքում է

315
0

Որևէ բան բացառել հնարավոր չէ այսօր։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանությունը կարո՞ղ է կապված լինել Մարտի 1-ի գործի հետ։

«Հարուցված է քրեական գործ ինքնասպասնության հասցնելու դեպքի առթիվ։ Պնդել, որ տեղի է ունեցել սպանություն, հիմքեր չկան, որքանով ինձ հայտնի է։ Համենայն դեպս, քրեական գործով վարույթն իրականացվում է քննչական կոմիտեի վարույթում,  և նման հարցերոով դիմեք նշյալ մարմնին»,- ասաց նա։

Հարցին՝ արդյոք ճի՞շտ է, որ անձնական տվյալներ են հրապարակվել Հարությունյանի մասին, մասնավորապես, որ ալկոհոլի ազդեցության տակ է եղել, նա պատասխանեց, որ ցանկացած գործով հրապարակման ենթակա ծավալը որոշում է քննիչը։

Իսկ մամուլում հրապարակվող լուրերը, որ ՀՔԾ պետը ստիպել է Հայկ Հարությունյանին ցուցմունք տալ, պետի տեղակալը հերքեց՝ նշելով, որ հերյուրանք են այդ լուրերը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here