տուն Աշխարհ Սաուդյան Արաբիան մտադիր է աջակցել Իրաքին՝ երկիրը հեռու պահելով պատերազմից

Սաուդյան Արաբիան մտադիր է աջակցել Իրաքին՝ երկիրը հեռու պահելով պատերազմից

325
0

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի պետնախարար Ադել ալ-Ջուբեյրը հայտարարել է, որ թագավորությունը փորձում է խափանել Իրաքում պատերազմի հավանականությունը:

Պաշտոնյանի խոսքով, թագավորությունը մասնավորապես ձգտում է «հեռու պահել այդ երկիրը պատերազմից և բռնությունից», որպեսզի իրաքցի ժողովուրդը կարողանա ապրել անվտանգության և բարգավաճման պայմաններում:

Նա նաև նշել է, որ Սաուդյան Արաբիան աջակցելու է Իրաքին, որպեսզի երկիրը հաջողությամբ դիմագրավի անվտանգությանը, կայունությանն ու ինքնուրույնությանը սպառնացող մարտահրավերները:

Ավելի վաղ, Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարի տեղակալ, արքայազն Խալեդ բեն Սալմանը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման հարցը: