Արդեն տեղեկացրել ենք, որ Սաուդյան Արաբիան, որը շաբաթներ առաջ ընտրվել էր որպես Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, հրաժարվել էր իր տեղից՝ պատճառաբանելով միջազգային այդ կազմակերպության կողմից կրկնակի ստանդարտների կիրառման և Սիրիայի հարցում անվճռական գործողությունների համար։
ՄԱԿ-ում Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչ, արքայազն Սաիդ Ալ-Խուսեյն Ալ-Սաիդը երեկ վերահաստատել է արաբական այդ երկրի դիրքորոշումը՝ հավելելով, որ «արաբ ժողովուրդը պետք է մշտական ներկայություն ունենա Անվտանգության խորհրդում»։ Այս մասին հաղորդում է Al-Arabiya-ն։