Մեծ Բրիտանիայում Սաուդյան Արաբիայի դեսպան, արքայազն Մուհամմադ Նաուաֆ Ալ-Սաուդը հայտարարել է, որ Սաուդյան թագավորությունը պատրաստվում է միայնակ նախաձեռնել սիրիական ճգնաժամի հանգուցալուծումը: Այս մասին հաղորդում է Al-Arabiya-ն:
Նա նշել է, որ Արևեմտյան երկրները սկսել են «խաղալ» Իրանի և Բաշար Ալ-Ասադի հետ, ինչը «չի կարող լավ արդյունք ունենալ»: «Սաուդյան Արաբիան դա կանի առանց որևէ մեկի օգնության: Այն գաղափարները, որոնք առաջ է քաշում ԱՄՆ-ն, այլոց շահերը հաշվի չի առնում», — ասել է դեսպանը: «Արևմուտքը սկսել է խաղեր տալ մի ռեժիմի հետ, իսկ մյուսին թույլ է տալիս շարունակել ուրանի հարստացումը: Ի՞նչ արժե այն խաղաղությունը, որը ձեռք է բերվում այս ռեժիմների կողմից», հավելել է դեսպանը: