տուն Քաղաքական Միջազգային Սաուդյան Արաբիան մեկ միլիարդ դոլար է հատկացրել Լիբանանին ծայրահեղականների դեմ պայքարի համար

Սաուդյան Արաբիան մեկ միլիարդ դոլար է հատկացրել Լիբանանին ծայրահեղականների դեմ պայքարի համար

64
0

King-Abdullah

Սաուդյան Արաբիայի իշխանությունները որոշում են կայացրել մեկ միլաիդ դոլար հատկացնել Լիբանանին իսլամիստ գրոհայինների դեմ պայքարելու համար։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։

«Թագավոր Աբդալլահը հայտնել է ինձ իր առատաձեռն որոշման մասին, որով մեկ միլիարդ դոլար է հատկացվում սահմաններն ամրապնդելու համար, որպեսզի ապահովվի Լիբանանի անվտանգությունը», — նշել է Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարիրին։

Ավելի վաղ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը դատապարտել էր զինված ծայրահեղականների հարձակումը Լիբանանի Արսալ քաղաքի վրա, որը գտնվում է Սիրիայի հետ սահմանակից գոտում։ Լիբանանի բանակի հետ բախումների ժամանակ սպանվել էր 11 գրոհային։