Սաուդյան Արաբիան, որ մեկ օր առաջ ընտրվել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ, հրաժարվել է իր տեղից: Այս քայլն արաբական այդ երկրի արտաքին գործերի նախարարությունում բացատրել են «կրկնակի ստանդարտներով» և Անվտանգության խորհրդի ոչ էֆեկտիվ աշխատանքով:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան, Չադը, Նիգերիան, Լիտվան և Չիլին անվտանգության խորհրդում պետք է փոխարինեն Ադրբեջանին, Գվատեմալային, Մարոկոյին, Պակիստանին և Տոգոյին, որոնք ընտրվել էին 2011-ի հոկտեմբերին: