տուն Քաղաքական Միջազգային Սաուդյան Արաբիան հայտարարել է ահաբեկչության մեջ մեղադրվող ավելի քան 60 հոգու ձերբակալության...

Սաուդյան Արաբիան հայտարարել է ահաբեկչության մեջ մեղադրվող ավելի քան 60 հոգու ձերբակալության մասին

67
0

saudi-wanted-02042008-21

Սաուդյան Արաբիայի թագավորության իրավապահները հայտարարել են, որ ձերբակալել են 62 հոգու, ովքեր կասկածվում են ահաբեկչական գործողություններ իրականացնելու մեջ: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը` հղում կատարելով թագավորության ՆԳՆ-ի հայտարարությանը:

Ձերբակալվածների մեջ երեքն օտարերկրացիներ են` պաղեստինցի, յեմենցի և պակիստանցի: Մնացած բոլորը Սաուդյան Արաբիայի հպատակներ են», — ասվում է հայտարարության մեջ: Նշվում է, որ բոլոր ձերբակալվածները կապ են պաշտպանել Սիրիայի և Եմենի ծայրահեղականների հետ և ծրագրել են հարձակումներ իրականացնել պետական մի շարք հաստատությունների վրա: