Սաուդյան Արաբիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կրկին մշտական տեղ է պահանջել այն բանից հետո, երբ վերջերս այդ տեղից հրաժարվել էր և ոչ մշտական անդամ դարձել: Այս մասին հայտնում է արաբական Al Arabia հեռուստաընկերությունը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նորից մշտական անդամ դառնալու մտադրությունն է հայտնել ՄԱԿ-ում Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչ Աբդալլահ Ալ-Մոուլիմին, որը նշել է, որ Անվտանգության խորհրդի անդամ երկրները չեն կարող Մերձավոր Արևելքին վերաբերող հարցերում հաջողության հասնել առանց Սաուդյան Արաբիայի: