տուն Քաղաքական Միջազգային Սաուդյան Արաբիան զգալի սահմանափակում է հարաբերություններն ԱՄՆ-ի հետ

Սաուդյան Արաբիան զգալի սահմանափակում է հարաբերություններն ԱՄՆ-ի հետ

232
0

9770F253-14C7-4225-B8BC-3A2CC0F44202_mw1024_n_s

Սաուդյան Արաբիան, որը տարածաշրջանում ԱՄՆ ամենակարևոր դաշնակիցներից մեկն է, պատրաստվում է սահմանափակել հարաբերությունները Միացյալ նահանգների հետ, ինչի պատճառը Սիրիայի հարցում գոյություն ունեցող տարաձայնություններն են: Այս մասին գրում է Reuters գործակալությունը:

Գործակալության աղբյուրի համաձայն, որը մոտ է գտնվում Սաուդյան Արաբիայի իշխանություններին, սահմանափակումը բավականին լուրջ է լինելու և կշոշափի համագործակցության բոլոր ոլորտները:

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայում լուրջ դժգոհություն են հայտնում նաև Իրանի հետ ԱՄՆ-ի` վերջին ամիսներին մերձեցման կապակցությամբ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here