5 մարդ մահապատժի է դատապարտվել, ևս երեքը դատապարտվել է 24 տարվա ազատազրկմանն Սաուդյան Արաբիայում՝ անցյալ տարի Ստամբուլում Սաուդյան Արաբիայի դեսպանատանն ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանության գործում մեղավոր ճանաչվելուց հետո: Այս մասին հաղորդում է բրիտանական The Guardian պարբերականը:
Մեղադրյալները կարող են բողոքարկել դատավճիռները:
Նշենք, որ լրագրող Խաշկոջիի սպանությունը գլոբալ առումով բուռն արձագանքների էր արժանացել: Նրա մահվանից հետո Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը չի մեկնել ո՛չ Եվրոպա, ո՛չ էլ ԱՄՆ։