Այսուհետ Սաուդյան Արաբիայում լուրջ պատիժներ են սահմանվում բոլոր այն մարդկանց համար, ովքեր կհայտրարեն, որ աթեիստ են և չեն հավատում Աստծուն: Այժմ բոլոր նրանք, ովքեր ունեն «նման հավակնություններ», կհամարվեն ահաբեկիչ և կազատազրկվեն: Այս մասին հաղորդում է The Independent-ը: Նոր օրենքներում անմիջապես աթեիստները որակվում են որպես ահաբեկիչ:
Նոր օրենքներն, ըստ Human Rights Watch-ի փորձագետների, այլակարծության և քաղաքական հակառակորդների հետ պայքարելու համար են: Այս մեղադրանքով դատված մարդիկ բանտում կարող են անցկացնել մինչև 20 տարի: Դատապարտելի են նաև աթեիզմի կոչերը: